ՈւԵՖԱ-ն տեխնիկական պարտություն է գրանցել ալբանական թիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Կուկեսի» – «Լեգիա» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՈւԵՖԱ-ն հրապարակել է իր որոշումը:

ՈւԵՖԱ-ն «Կուկեսի»-ին  0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցել: Բացի այդ, ակումբը տուգանվել է 70 հազար եվրոյով և եվրագավաթային առաջիկա երկու խաղերը կանցկացնի առանց հանդիսականների:

Հիշեցնենք, որ այդ խաղի 52-րդ րոպեին խաղը դադարեցվել էր ալբանական թիմի երկրպագուների կողմից  հյուրերի ֆուտբոլիստ Օնդժեյ Դուդային  քարով հարվածելուց հետո:




Լրահոս