ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պարո՛ն նախագահ, մենք հետ չենք մնացել, պարզապես ռելսերն ենք փոխել»:

Գագիկ Խաչատրյան henaran.am

Եթե ընդդիմադիր դաշտում «գծի վրա» են, ապա իշխանական դաշտում՝ «ռելսերի»: Եւ Խաչատրյանի՝ ճիշտ «ռելսերի» վրա լինելու արդյունքում շուտով երկրում կգրանցվի, օրինակ, «քյաֆթառների» կտրուկ աճ՝ ատամնաբուժական ծառայությունները կթանկանան: Բայց կարեւորը՝ հետ չմնան եւ հարկերի անվան տակ հասցնեն պոկել, վերցնել այն ամենը, ինչ հնարավոր է, քանի դեռ ժամանակ կա: Թե չէ ո՞վ գիտի, միգուցե հանկարծ էպոսագետն ընտրվի, եւ այդ ժամանակ Գ. Խաչատրյանն ինքը կկանգնի «քյաֆթառացման» վտանգի առջեւ, քանի որ, ինչպես արդեն գիտենք, տիեզերքի պատվիրակ էպոսագետի իդեալը լրիվ ուրիշ «ռելսերի» վրա է եւ, մեղմ ասած, չի սիրում հարկահաններին:




Լրահոս