Խոյերի համար օրը եկամտաբեր է. օգոստոսի 5-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ Դուք վստահ եք, որ ծովը ձեր ծնկներից է, ու ըստ երևույթին՝ ամեն ինչ իսկապես այդպես է: Խոյերը հիանալի կերպով են հաղթահարում այն, ինչ այլ նշանի ներկայացուցիչներին անհասանելի է թվում: Նրանք հեշտությամբ հարթում են իրավիճակները, որոնք այլոց փակուղի են հիշեցնում: Օրը եկամտաբեր է, խոստանում է շահավետ գործարքներ, համագործակցության նոր հորիզոններ:

Ցուլ Հաջող օր է, դուք առիթ չունեք գանգատվելու ներշնչանքի պակասից, հիանալի կերպով հաղթահարում եք բոլոր խնդիրները, որոնք պահանջում են ստեղծագործական մոտեցում: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը բազում հետաքրքիր ապրումների առիթ կհանդիսանա: Դուք իսկապես տարված եք ձեր աշխատանքով, գործում եք էներգիայով ու անհրաժեշտ խանդավառությամբ:

Երկվորյակ Օրվա առաջին կեսն անցնում է հաճելի մթնոլորտում, չնայած որ զգալի հաջողությունների հասնել չի ստացվի: Ինքնակարգավորումը, հավաքվածությունը ու կազմակերպված լինելը օգնում են հաղթահարել գործեր, որոնք մշտապես հետ էիք գցում: Ցանկալի է տրվել ինքնուրույն աշխատանքի, գործել միայնակ: Հարթ է դասավորվում օրվա երկրորդ կեսը:

Խեցգետին Դժվար է կենտրոնանալ գործերի վրա, որոնք ձեզ կարևոր են թվում: Ամբողջ ընթացքում ձեզ խանգարում են, շեղում, երբեմն էլ ստիպում են զբաղվել անհասկանալի բաներով: Հնարավոր է գործնական առաջընթաց: Այնքան էլ էներգիայով լեցուն չեք ու բավականին արագ հոգնություն կզգաք: Փորձեք երեկոն անցկացնել հանգիստ ու հաճելի մթնոլորտում, զբաղվել որևէ հետաքրքիր զբաղմունքով:

Առյուծ Շփումների համար լավագույն օրը չէ: Ձեզ թվում է, որ մտերիմները թերագնահատում են ձեզ, քննադատում առանց հիմքերի, իսկ ձեր արժանիքները անարդարացիորեն աննկատ են մնում: Շրջապատի մարդիկ ևս ձեր առջև պահանջներ են դնում, բարձրաձայն հայտարարում են դրանց մասին, այդ պատճառով էլ հնարավոր են վեճեր:

Կույս Ստեղծագործական պոտենցիալի աճի օր է: Կույսերը կարողանում են մարդկանց անակնկալի բերել իրենց տաղանդով ու շնորհներով, հասնում են զգալի հաջողությունների լրիվ նոր ոլորտներում, բարենպաստ կերպով ավարտին են հասցնում բարդ գործերը: Հնարավոր է առաջընթաց գիտահետազոտական գործունեության ոլորտում: Լավ են անցկացվում ընկերական հանդիպումները: Հնարավոր է ֆինանսական վիճակի բարելավվում:

Կշեռք Ժամանակն է, որ կշեռքները գնան մտածված ռիսկի: Գործընկերներին և օգնականներին ընտրեք կոնկրետ բնութագրերով: Ամպերի մեջ մի՛ սավառնեք: Համաձայնեցրեք անվտանգության, կառավարման և ֆինանսավորման հարցերը: Անձնական կյանքում աճում է զգայական փոխադարձ գրավչության և ընդհանուր բյուջեի դերը:

Կարիճ Կարիճները նպատակակետին մոտենալու նոր փուլ են մտնում, որը պահանջում է նախկին մարտավորության փոփոխություն: Վիթխարի դեր է սկսում խաղալ համագործակցելու, հարցեր լուծելու ունակությունը: Ոչ պակաս կարևոր է ժամանակին հավասարակշռել հավակնությունները: Համաձայնության բացակայությունը սպառնում է հարաբերությունների սրմամբ և ձեր միության մեջ անպետք մրցակցությամբ:

Աղեղնավոր Ժամանակն է ծրագրային հայտարարությունների և գործական քայլերի: Եթե հմուտ կազմակերպիչ եք, անձամբ ստիպված չեք լինի առօրյա սև աշխատանք կատարել, կունենաք օգնականներ: Եթե դեռ միայնակ եք, պատրաստ եղեք շատ բան ինքնուրույն անել: Հատուկ պատասխանատվություն է ընկնում այն Աղեղնավորների վրա, ովքեր աշխատում են լսարանի, հասարակության հետ:

Այծեղջյուր Ժամանակն է, որ Այժեղջյուրներն անցնեն հաջորդ մակարդակին: Աճի ոլորտը կարող է լինել մասնագիտությունը՝ հատկապես, եթե դրանում ստեղծագործ տարրեր կան: Կարող են փոփոխություններ տեղի ունենալ անձնական կյանքում, ֆինանսական ոլորտում: Մի՛ շտապեք անցնել նոր աշխատանքին, օրը ծախսեք դատարկ պատրանքներից վերջնականապես ազատվելու վրա:

Ջրհոս Ջրհոսների համար կարևոր թեմա է նյութական հիմքի ստեղծումը: Դա կարող է լինել ինչ-որ նախագծի ֆինանսավորում, գնում կամ բնակարանի կահավորում, ընտանեկան բյուջե: Դրա հետ կապված՝ պատրաստվե՛ք հավելյալ ծախսերի և ծանրաբեռնվածության: Ամուսնական հարաբերություններում կենցաղային փորձություն է սպասվում:

Ձկներ Գործողությունների անցնելուց առաջ Ձկներին օգտակար է նորից ուրվագծել իրենց պատասխանատվության շրջանակները: Ձեզ վրա մի՛ վերցրեք այն, ինչ պարտավոր են անել ուրիշները, այլապես էներգիան կծախսեք ոչ ճիշտ ուղղությամբ: Ուժեղացրե՛ք կարգապահությունը, կազմե՛ք գործողությունների ծրագիրը, գնումների ցուցակը:




Լրահոս