«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու պատճառով: Նրա 65-ամյակը լրացել է oրերս: Դատավորը մտերիմների շրջապատում ասել է, թե առայժմ մեկնելու է հանգստի, զբաղվելու է իր առողջական հարցերով, հետո կորոշի, թե ինչ անի:
Չի բացառվում, որ նա նույնպես ընտրի փաստաբանության ուղին, ինչպես կենսաթոշակի անցած մյուս դատավորները, աշխատանքից ազատված դատախազները եւ քննիչները: Ի դեպ, շատ ավելի բարդ է նրան փոխարինող նշանակելու հարցը: Խնդիրն այն է, որ Արդարադատության ակադեմիան չունի շրջանավարտ, հետեւաբար, հնարավոր է մարզից որեւէ դատավորի տեղափոխեն Երեւան»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: