Արդեն 126 օր է, ինչ Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը` 74-ամյա Էմմա Սահակյանը, հացադուլ է հայտարարել: Թեև արդեն երեք տարի փողոցում հայտնված կնոջ առողջական վիճակը գնալով վատթարանում է, այնուամենայնիվ, նա չի դադարում պայքարել և ամեն գնով ցանկանում է վերականգնել արդարությունը: Թերթը նշում է, որ վերջինիս բնակարանից զրկել է իր քրոջ աղջիկը` Սուսաննա Մարգարյւսնը, որը ղեկավարում է “Հիշողություն վերածնունդ” բարեգործական միություն հկ-ն: Տնից զրկված տիկինն էլ դեկտեմբերի 25-ին նամակ է գրել Ռիտա Սարգսյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: “Ինչքան պետք է լռեք եւ անօգնական կնոջը թողնեք, որ ցրտից մեռնի”, – “Ժողովուրդ”-ի հետ զրույցում դժգոհել է Էմմա Սահակյանը:
Ժողովուրդ. Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը` փողոցում, հացադուլի մեջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում
Տեսանյութը՝ քիչ ուշ