Լեգենդար դուդուկահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն օգոստոսի 14-ին համերգ կտա Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) Կանաչ թատրոնում, հայտնում է Комсомольская правда-ն։
Մոսկովյան համերգի ընթացքում հանրահռչակ երաժիշտը հանդիսատեսին կներկայացնի արթ-ռոք, նեոդասական և քանթրի ոճերում հանդես եկող Two Siberians հայտնի գործիքային դուետին։
Տոմսեր ձեռք բերել հնարավոր կլինի նաև մասնակցելով մրցույթի՝ պատասխանելով մեկ հարցի՝ «Երաժիշտներից ո՞ւմ է Ջիվան Գասպարյանը համարում լավագույն դուդուկահար»։