Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իրավունք չունի ավարտել կարիերան` իր հանդեպ քննադատությունների պատճառով:
«Ինձ ոչ ոք չէր ասել, որ Մեսսին չի կարող խաղալ ընկերական խաղերում: Ոչ նա, ոչ ես, ոչ էլ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չեն ասել այդ մասին: Նման բաների մասին խոսակցություններն ասեկոսեների տեղիք են տալիս, որոնց կարիքը չկա: Այն մարդիկ, ովքեր քննադատում են Մեսսիին, իրավունք չունեն վերլուծել ֆուտբոլը:
Լուրերը, որ նա դիտարկում է Արգենտինայի հավաքականից հեռանալու տարբերակը, տխրեցնում են ինձ, բայց դրանք լիովին հասկանալի են: Եթե ես Մեսսին լինեի, վաղուց կդադարեի խաղալ Արգենտինայի կազմում», – նշել է Մարտինո: