ՀԺ. Վարորդները երեկ նախապատրաստվում էին գործադուլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի անվան հետ կապվող Երևանի թիվ 33 ավտոբուսային երթուղու վարորդները երեկ նախապատրաստվում էին գործադուլի: “Հայկական ժամանակ”-ի թղթակցին ասել էին, որ այսօր հրաժարվելու են երթուղի դուրս գալ: Վարորդները, այսպիսով, իրենց անհնազանդությունն էին հայտնում ղեկավարության կողմից “օրվա պլանը” երեք հազար դրամով ավելացնելու որոշմանը: Օրվա վերջում, սակայն, թերթը տեղեկացավ, որ գործադուլը չի կայանա, քանի որ “գծի տերերը” զիջումների են գնացել. մինչև փետրվարի 13-ը վարորդների վրա դրված պլանը չի փոխվի:




Լրահոս