Չուգունի սպանության գործով բազմաթիվ քրեական հեղինակություններ են անցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանի` մականունը Չուգուն, հուլիսի 14-ին տեղի ունեցած սպանության գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն:

Մեր տեղեկություններով՝ այդ գործին նման կարեւորություն տալու պատճառն այն է, որ դրանով անցնում են բազմաթիվ քրեական հեղինակություններ:

Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ սպանվածը հակասություններ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ: Ըստ լուրերի՝ չի բացառվում նաեւ, որ այս սպանությունը կապված է մեկ այլ` մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ:




Լրահոս