Հնդկաստանում հեղեղի պատճառով գնացքներ են ընկել գետը. կա 24 զոհ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի կենտրոնական հատվածում գնացքներն ընկել են գետը, ինչի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել. գրում է Lenta.ru-ն` հղում անելով NDTV-ին:

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի` օգոստոսի 4-ի երեկոյան  Խարդա քաղաքից 25 կմ հեռավորության վրա: Գետի վրայով անցնելով՝ նախ ռելսերից դուրս են ընկել Մումբաիից Վարանասի ուղևորվող գնացքի ռելսները, ապա` Ջաբալպեր-Մումբաի գնացքի ռելսները:

Երկաթուղային ընկերության հաղորդմամբ` գնացքուղիները հեղեղված են եղել հորդառատ անձրևների պատճառով:

Մոտ 300 մարդ տարհանվել է, 40 հոգի էլ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ:




Լրահոս