ՉԻ. Ռոսգոսստրախ Արմենիան գնել է կամ Գարանտ Ինշուրանսը, կամ էլ Ինգո Արմենիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ՉԻ” տեղեկություններով` “Ռոսգոսստրախ Արմենիա” ապահովագրական ընկերությունը, որը համարվում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար և միաժամանակ՝ Ռուսաստանի պետական ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, գնել է մեկ այլ ապահովագրական գործող ընկերություն: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ “Ռոսգոսստրախ Արմենիան” գնել է կամ “Գարանտ Ինշուրանսը”, կամ էլ “Ինգո Արմենիա” ապահովագրական ընկերություններից որևէ մեկը: Թերթը նկատում է, որ “Գարանտ Ինշուրանսի” սեփականատերը ԱԺ`ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն է, իսկ “Ինգո Արմենիայի” սեփականատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:




Լրահոս