«Ժողովուրդ»-ը հուլիսի 30-ին գրել էր, որ «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալները բողոքում են օրենսդրությամբ իրենց հասանելիք արձակուրդն չստանալու դեմ:
Երեկ «Ժողովուրդ»-ը դատապարտյալներից տեղեկացավ, որ մեր հրապարակումից հետո ՔԿՀ-ի ղեկավարությունը հանդիպել է բաց ռեժիմում պատիժը կրող դատապարտյալների հետ, որից հետո մի քանիսին արձակուրդ է տրվել 7-ից մինչեւ 15 օր: