Armenian text to speach

ՀԺ. Կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում բացասական եզրակացություն կտա օրենսդրական մի նախաձեռնության, որի համաձայն՝ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի փոփոխությունները կարող են կատարվել միայն տեղական հանրաքվեների միջոցով։ Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Այս նախաձեռնությանը իր բացասական եզրակացությունը կառավարությունը պատճառաբանել է նրանով, որ ներկայումս նման շենքերի վրա փոփոխությունները կատարվում են կառավարության կամ տարածքային կառավարման մարմինների թույլտվությամբ, եւ դա հնարավորություն է տալիս օպերատիվ որոշումներ ընդունել։ Այն, ինչ տեղի է ունենում Երեւանի “Փակ շուկայի” հետ, ցցուն օրինակ է, թե ինչպես է կառավարությունը օպերատիվ որոշումներ ընդունում, իսկ օլիգարխը այդ որոշումների վրա խորապես թքած ունի”,- գրում է “Հայկական ժամանակը”:



Լրահոս