Պուտինը չի ցանկանում գրավել աշխարհը. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ կայսրություն ստեղծելու մտադրություն չունի, հաղորդում է interfax-ը:

«Մի´ վերագրեք Պուտինին այնպիսի երևույթներ կամ ամբիցիաներ, որոնք նրան բնորոշ չեն»,-«Եվրոռադիոյի» հետ հարցազրույցի ժամանակ ասել է Բելառուսի ղեկավարը:

Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է Պուտինը Բելառուս այցի ժամանակ անձամբ բարձրացրել այդ հարցը` ասելով. «Գիտե՞ք, ինձ հաճախ են քննադատում այն բանի համար, որ ես ցանկանում եմ գրավել աշխարհը, ստեղծել հզոր կայսրություն, վերստեղծել Սովետական միությունը: Բայց ես դա չեմ ուզում»:

Իր կողմից Լուկաշենկոն հավելել է. «Իսկ ինչո՞ւ ես չպետք է հավատամ ՌԴ նախահագին: Թեկուզ մենք ապրում ենք ինչ-որ ընդհանուր տանը, սակայն` յուրաքանչյուրն իր բնակարանում։ Ձեր բնակարանը մի փոքր ավելի մեծ է, մերը` ավելի փոքր, սակայն դա մեր բնակարանն է։ Եվ մենք այդ բնակարանում կապրենք այն կանոններով, որոնք ճիշտ ենք համարում՝ չստեղծելով խնդիրներ հարևանների հետ, առաջին հերթին՝ ռուս եղբայրների»:




Լրահոս