ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը: Դժվարանցանելի է Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը: Սելիմի լեռնանցքը բաց է:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայնև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:




Լրահոս