Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը երրորդ տարին անընդմեջ դարձել է ամենաբարձր վարձատրվող դերասանը` աշխատելով 80 միլիոն դոլար. հաղորդում է Forbes-ը:
Միայն «Երկաթե մարդը» ֆիլմում դերի համար Դաունին 30 մլն է վաստակել: Երկրորդ հորիզոնականում Ջեկի Չանն է` «Հոնգկոնգի հերոսը» ֆիմի շնորհիվ վաստակած 50 մլն դոլարով: Եռյակը եզրափակում է Վին Դիզելը (47 մլն) «Ֆորսաժ 7» ֆիլմի համար:
Տասնյակում տեղ են գտել նաև Ադամ Սենդլերը, Թոմ Կրուզը, Մարկ Ուոլբերգը և այլք: