Հացի արտադրության ծավալները կրկին նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին կեսի արդյունքներով հացի արտադրության ծավալները կրկին անգամ նվազել են 1.8 տոկոսով: Իսկ ինչպես հայտնի է՝ հացի արտադրության ծավալների նվազումը ենթադրում է սպառողների նվազում, կամ այլ կերպ ասած՝ արտագաղթի փաստացի ապացույցն է:

Այս տարվա վեց ամիսների ընթացքում արտադրվել է 143 հազար 500 տոննա հաց՝ նախորդ տարվա 146 հազար 200-ի դիմաց: Այսինքն՝ եթե հացի 1.8 տոկոսի նվազումը համամասնությամբ տարածենք նաեւ բնակչության թվի վրա, ապա կստացվի, որ հացի սպառողների թիվն անցած տարվա համեմատ նվազել է առնվազն 50 հազարով:




Լրահոս