«Ոտքի Հայաստան»-ը նամակ հանձնեց ՀԾԿՀ-ին. պահանջում են հանձնաժողովի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոտքի Հայաստան» շարժման անդամներն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նամակ հանձնեցին: Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք նամակում պահանջում են ՀԾԿՀ-ի հրաժարականը:

Նախաձեռնությունն այդ  նույն պահանջով այսօր երեկոյան ստորագրահավաք են սկսելու: Դավիթ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ իրենց պահանջին կմիանան շատերը:

Նշենք, որ շարժման անդամները չեն բացառում, որ առաջիկայում այլ հրաժարականներ ևս կպահանջեն:




Լրահոս