Նախագահի թեկնածուն՝ ԿԸՀ-ի մասին. գուցե հատուկ են ձգձգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցյալ ուրբաթ կայացած նիստում որոշվեց, որ իմ դիմումը` ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, սակայն մշտապես արտերկրում բնակվող երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիների թվաքանակի հրապարակմանը վերաբերող մասով ԿԸՀ-ն վերահասցեագրել ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությանը: Երեկվա դրությամբ դիմումը դեռ տեղ չէր հասել: Չգիտեմ, գուցե հատուկ են ձգձգում, գուցե ծառայողական անփութություն է… Դա իրենց գործն էև մենք ապացուցելու ոչինչ չունենք ու եթե չլինեն իրենց՝ պաշտոնական տվյալներն ու պարզաբանումները, մենք կներկայացնենք մերը: Այսօր արդեն հանգիստ ու հիմնավոր կերպով կարող ենք պնդել, որ 2012 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, Հայաստանից հեռացել է մոտ մեկուկես միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք: Մենք շարունակում ենք հետազոտել այս խնդիրն ու վստահ ենք, որ կունենանք լրացուցիչ տվյալներ”:




Լրահոս