Հունվարի 24-ին՝ ժամը 10։22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցի հարակից սարալանջից՝ “Հաղթանակ” կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 10։59-ին փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից, և երթևեկությունը վերականգնվել է:
Քարաթափում Երեվանի Հաղթանակ կամրջի մոտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ