Քաղաքական ուժերը մեզ «բլոկ» են արել. «Ոտքի Հայաստան» շարժման անդամ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոտքի Հայաստան» շարժումը օգոստոսի 11-ին Հանրապետության հրապարակում հավաք կանցկացնի: Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը, քիչ առաջ իրենք քաղաքապետարանից պատասխան են ստացել, որ ի գիտություն է ընդունվել Երևան քաղաքի 2750-ամյակի անվան պուրակում հավաք անցկացնելու վերաբերյալ նախաձեռնության անդամների իրազեկումը:

Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք առաջիկայում ավելի բարձր հրաժարականի պահանջներ կդնեն, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չկատարի իրենց պահանջները: Նա չբացառեց, որ կլինի նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ: Դավիթ Հովհաննիսյանի խոսքով` քաղաքական կուսակցություններից իրենց ոչ ոք չի միացել. «Հուլիսի 27-ին, երբ մենք սկսում էինք մեր նստացույցը, քաղաքական ուժերի հետ փոքրիկ պայմանավորվածություններ էր եղել, որ իրենցից մարդիկ կմիանան: Սակայն, այսօր արդեն իմ սուբյեկտիվ կարծիքով, իրենք «բլոկ» են արել մեզ»,- ասաց Դ. Հովհաննսիայնը:

«Ոտքի Հայաստանի» նախաձեռնության անդամն ասաց, որ իրենց նպատակներևից մեկը  Հայաստանում երկարատև պայքարի ավանդույթի ձևավորումն է: Նա նշեց, որ այս ընթացքում ոստիկանության կողմից որևէ խոչընդոտ չի եղել նստացույցի մասնակիցների նկատմամբ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս