Գողություն «Նարեկացի» արվեստի միության շենքից. որոնվում է լուսանկարում պատկերված անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նարեկացի» արվեստի միություն ապօրինի մուտք գործելով կնոջ դրամապանակից գումար գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքը տեղի է ունեցել 2015թ. հունիսի 11-ին։ Ժամը 14:20-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձը, մտնելով «Նարեկացի» արվեստի միության շենք , սենյակներից մեկի սեղանին դրված դրամապանակից հափշտակել է 300 ԱՄՆ դոլար և 75.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վերաբերյալ տեսագրությունը և լուսանկարներ, որտեղ պատկերված անձն է, ըստ նախնական տվյալների, դրամապանակից վերցրել գումարը:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու, և միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:




Լրահոս