
Համանուն ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը ավտովթարի է ենթարկվել: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հունվարի 28-ին:
Այսօր՝ հունվարի 24-ին, Արտաշես Ալեքսանյանը պետք է մասնակցեր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին, սակայն տեղ չի հասել: Նա ավելի ուշ հեռախոսով պարզաբանել է, որ ավտոմեքենան շրջվել է՝ ավտոպատահարի ենթարկվելով, սակայն հայտնի չէ, թե ում էր պատկանում մեքենան: Դերասանը մտադիր է եղել թեկուզ ուշացումով միանալ լրագրողների հետ հանդիպմանը:
“20-30 րոպեից կհասնեմ”, – ասել է նա: Սակայն որոշ ժամանակ անց Արտաշես Ալեքսանյանը սկսել է չպատասխանել հեռախոսազանգերին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
news .am