Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանության ծառայողը կեղծել է իր վերաբերյալ կազմված արձանագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Արամայիս Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 23-ին իր կողմից ինքնավնասում կատարելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում իրենց տուն այցելած ՀՀ ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ հիշյալ արարքը կատարել է ոստիկանության աշխատակիցների կողմից անհիմն հետապնդվելու պատճառով, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Իր հայտնած տեղեկությունները բացատրության վերածելու նպատակով ոստիկանության աշխատակցի ուղղորդմամբ ստորագրել է չլրացված ձևաթղթի տակ, սակայն հետագայում պարզել է, որ իր կողմից ինքնավնասում կատարելու հանգամանքների վերաբերյալ կազմված արձանագրության մեջ ոստիկանության ծառայողը մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքնավնասումը կատարել է սոցիալական ծանր պայմաններից դրդված:

Քաղաքացի Արամայիս Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս