Ադրբեջանի Բեյլագանի շրջանի գյուղերից մեկում Խուդայար Մամեդովն ընտանեական վիճաբանության հողի վրա կացնով հարվածներ է հասցրել իր եղբորը` Մահեռամ Մամեդովին:
APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ բժիշկներին չի հաջողվել փրկել Մահեռամի կյանքը: Նա մահացել է արյունաքամությունից: Բեյլագանի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է եղբայրասպանին, և տարվում է հետաքննություն: