Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան վնասվածք է ստացել և բաց կթողնի մոտ մեկ ամիս, հաղորդում է իտալական ակումբի կայքը։
Երեկ կայացած մարզման ժամանակ Մորատան ստացել է սրունքի մկանի վնասվածք և բաց կթողնի Իտալիայի առաջնությանը մեկնարկը։ Իտալիայի առաջնության առաջին տուրը կկայանա օգոստոսի 23-ին, երբ «Յուվենտուս»-ը կընդունի «Ուդինեզե»-ին։
Անցած մրցաշրջանում Մորատան 46 խաղում խփել է 15 գնդակ: