2012 թ. փետրվարի 1-ին Երևանի Ադանայի փողոցի 51/1 տան բնակիչ, 1951 թ. ծնված Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը անհայտ կորել էր: Փետրվարի 4-ին “Շահումյան 2” գերեզմանատանը հայտնաբերվեց մոտ 60 տարեկան տղամարդու դիակ` բռնության հետքերով: Հովհաննիսյանի հարազատները ճանաչեցին դիակը: Նույն օրը ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվեցին փորձաքննություններ: Դիակի հերձման ժամանակ Հովհաննիսյանի մարմնին հայտնաբերվեց ծակած-կտրած երկու տասնյակից ավելի վերք:
Ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի Մաշտոցի և Շենգավիթի բաժինների աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օրերս բացահայտվեց սպանությունը: Մկրտիչ Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվում է Կամո Բունիաթյանը, որն, ի դեպ, անցած տարվա մայիսի 8-ին կատարել էր նաև սպանության փորձ: Նախաքննությունը շարունակվում է: