«Առողջ սունկ»-ի տնօրենը հակադարձել է բնապահպանության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առողջ սունկ» ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանը, որ նախորդ շաբաթ օրը մեզ չէր ընդունել, ասելով, որ լրագրողների համար ժամանակ չունի,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ դեռևս չի ստացել նախարարության կողմից առաքված փաստաթղթերը, սակայն լրջորեն ուսումնասիրում է մամուլում հրապարակված դրանց օրինակները:

Ըստ «Արմենպրես» գործակալության՝ անդրադառնալով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու վերաբերյալ հարցին, Դավթյանը տարակուսանքով ասել է, որ թռչնաղբի օգտագործումը լիցենզավորում չի ենթադրում թե Հայաստանում, թե ԵՄ, թե ԵԱՏՄ երկրներում, և պնդել է, որ իրենք աշխատում են էկոլոգիական չափանիշներով:

Բնապահպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել Սուրեն Դավթյանի խոսքերը:




Լրահոս