Այսօր՝ հունվարի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 8:30-ի սահմաններում “Միցուբիշի Պաջեռո” մակնիշի 29 ՍՏ 251 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում` ճանապարհի սառցակալման արդյունքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել հետիոտնին, այնուհետև հարվածել էլեկտրասյանը և “Լիլյա” հացատան պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով կին է եղել, վրաերթի ենթարկվածի (միջին տարիքի տղամարդ) հետ տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Քննիչի հանձնարարականով` ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի