Սեյրան Օհանյանը ընդունել էր զինծառայողների ընտանիքների անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում են պաշտպանության նախարարությունից:

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին հուզող սոցիալ-իրավական, ֆինանսական, բնակարանային աջակցության խնդիրները, զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերը պաշտպանության նախարարության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են: Եվ քաղաքացիների ամենամսյա ընդունելություններն էլ հավաստում են պաշտպանության նախարարության՝ բանակ-հասարակություն կապերի առավել սերտացմանը միտված քաղաքականության մասին:

Հերթական հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին քաղաքացիների դիմում-խնդրանքների վերաբերյալ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները: Ըստ այդմ՝ քաղաքացիների բարձաձայնած որոշ հարցեր լուծվեցին հենց տեղում: Դիմումների զգալի մասին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարականով տրվեց դրական ընթացք:




Լրահոս