Պերմյակովի կալանքի ժամկետը երկարացվել է ևս կես տարով. դատական առաջին նիստի օրը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

TACC գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի Հյուսիսկովկասյան շրջանային դատարանի` Երևանում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանն այսօր կես տարով երկարաձգել է Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը:

Գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն։ «Պերմյակովի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2016 թվականի հունվարի 30-ը: Դատավորի վճռով Պերմյակովի գործով բաց դատական նիստը նշանակվել է 2015 թվականի օգոստոսի 12-ին»,- հայտնել է Կատկալոն:




Լրահոս