Օգոստոսի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 478.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը կազմել է 478.5 դրամ:
Նախօրեին կայացել էր 5 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 479 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 479 դրամ: