Երևանում սպանվել է «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերել են բնակարանի տիրուհու դին: Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածը 6-րդ Զգայարան հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանն էր: Մանրամասները՝ քիչ ուշ:

549280_860386250674292_8797725959193399605_n
Անի Մաջնունյանը

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս