
Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր Երևանում սպանվել է «Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանը: Armlur.am-ին հաջողվել է մի քանի մանրամասներ ճշտել դեպքից:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` Անիին սպանել են դանակի մի քանի հարվածով: Ավելին, պարզեցինք , որ ողջ տունը տակնուվրա է արված և այս պահին դեպքի վայրում գտնվող քննիչները փորձում են հասկանալ, թե արդյոք ավազակային հարձակո՞ւմ է տեղի ունեցել, որից հետո հանցագործները սպանել են Անին, թե սա դիտավորյալ սպանություն է եղել:
Armlur.am-ի հետ զրույցում պայծառատես Գագիկ Մելքումյանը, ով Անիի մտերիմներց է, հայտնեց, որ Անին ամուսնացած չէր և 15-րդ թաղամասում ապրում էր միայնակ:
«Շատ նորմալ, համեստ անձնավորություն էր, իսկ տեղի ունեցածը շատ ցավալի է: Ինչ Անին աշխատում էր «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարում, մենք իր հետ կապ չենք ունեցել, բայց մի օր զանգահարեց ինձ, հետաքրքրվում էր իմ առողջականով», – նշեց նա:
Գագիկ Մելքումյանը չբացառեց, որ Անիին միգուցե սպանած լինեն իր գործունեության համար: