Անի Մաջնունյանի մահը կանխատեսվե՞լ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած հերթական սպանությունը, կարծես, ցնցել է բոլորին: Այսպես կոչված` Նարեկաբույժ, էքստրասենս, խիրոմանտ (ափագիտություն) Անի Մաջնունյանի մահը ոչ միայն խորը ցավի առիթ դարձավ, այլև վախի մթնոլորտ ստեղծեց: Դեպքից րոպեներ անց նրա սոցցանցի էջում կարելի է հանդիպել ինչպես ցավակցական գրառումներ, այնպես էլ զարմանքի` «Նա իսկապե՞ս մահացել է» և նմանատիպ այլ արտահայտությունների:

Զարմանալի չէ, որ դեպքից անմիջապես հետո մարդիկ Անի Մաջնունյանի սպանությունը կապեցին իր գործունեության հետ: Թերևս չի բացառվում, որ ինչ-որ մեկին նրա արած կանխատեսումները դուր չեն եկել, կամ էլ ինչ-որ մեկն այլ նպատակներով է ներխուժել Ա. Մաջնունյանի բնակարան: Իհարկե, քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, սպասենք զարգացումներին:

Իսկ  Armlur.am-ը փորձեց կապ հաստատել Անի Մաջնունյանի գործընկեր-գուշակների հետ, սակայն ապարդյուն: Գաբրիել Փանյանը, օրինակ, ով ինչպես և Մաջնունյանը համարվում է «6-րդ զգայարան» հաղորդաշարի «գլխավոր դերակատարներից» մեկը, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին: Նույնկերպ ավարտվեցին նաև հաղորդաշարի կազմակերպչական խմբի անդամների հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերը:

Տպավորություն է, որ նրանք այս պահին դեռևս խուսափում են որևէ կերպ մեկնաբանել կատարված ողբերգությունը կամ ինչ-որ կարծիք հայտնել, սակայն` ինչու, անհասկանալի է: Հնարավոր է` շատերի ուշադրությունը գրաված գուշակները փորձում են հասկանալ` ով կամ ովքեր են ոճրագործները, և որն էր սպանության դրդապատճառը:

Եվ այստեղ հարց է առաջանում` հաղորդաշարը հանրության լայն զանգվածների կողմից մեծ հնչեղություն է ստացել մասնակիցների դերասանական վարպետությա՞ն շնորհիվ, թե՞ նրանք իսկապես ընդունակ են գուշակություններ անելու: Եթե այդպես է, արդյո՞ք Անի Մաջնունյանի մահը կանխատեսվել էր. դժվար է ասել:

Ի դեպ, Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ  Անի Մաջնունյանն իր ծառայությունները մատուցելիս է եղել նաև սեփական բնակարանում` մեկ «սեանսը» 20 հազար դրամ արժողությամբ:




Լրահոս