ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով Կրեմլին, գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում են կայացրել դադարեցնել «Միստրալ» ֆրանսիական ռազմանավերին վերաբերող երկկողմ պայմանագիրը:
Լրատվամիջոցը գրում է, որ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում էլ լուծում են գտել ու վերջ դրել լուրջ տարաձայնություններ առաջացնող գործարքին:
Այժմ Ֆանսիան համաձայնվել է Ռուսաստանին վերադարձնել «Միստրալ» դեսանտային-ուղղաթիռային տիպի ռազմանավերի կանխավճարը: Մոսկվան հայտարարել է, որ որոշումն իրեն գոհացնում է և այս խնդիրը լուծված է համարում:
Նշենք, որ «Միստրալ» ֆրանսիական ռազմանավերին վերաբերող երկկողմ պայմանագրի համաձայն` Ֆրանսիան պարտավորված էր Մոսկվային ֆրանսիական ռազմանավեր տրամադրել, սակայն Ուկրաինայի պատերազմի ֆոնին վերջինս ձգձգում էր դրանց տրամադրումը: