Թբիլիսիի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ հեռակա ձերբակալությունը. հայտնում է Корреспондент-ը` հղում անելով փաստաբան Գեորգի Չիվիաշվիլիին:
Փաստաբանը տեղեկացրել է, որ այդ որոշումը կբողոքարկվի: Սաակաշվիլին գտնվում է ներպետական հետախուզման մեջ մի շարք քրեական գործերով` կապված լիազորությունների չարաշահման հետ: Իսկ նրա հանդեպ հեռակա կարգով ձերբակալելու վճիռը կայացվել է 2007-ի նոյեմբերի 7-ին Վրաստանի մայրաքաղաքում ընդդիմության ցույցը ցրելու մասին գործի շրջանակներում: