
ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Հունվարի 27-ին լրանում է ՀԱԿ երիտասարդների գործով բողոքը Վճռաբեկ դատարան ներկայացնելու մեկ ամիսը: Երկուշաբթի օրը հայտնի կդառնա մտնում է, արդյոք, վերաքննիչի կայացված որոշումը իրավական ուժի մեջ, որով երիտասարդները պետք է ազատազարկվեն 2-6 տարով, թե ոչ:
Վաղը՝ ժամը 14:00-ին տեղի կունենա Դատախազության դիմաց կազմակերպվող ամենուրբաթօրյա բողոքի ակցիան, որի բազմամարդությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ դատարանի ի նպաստ երիտասարդների որոշման կայացման գործում:
Էնպես որ, ուրբաթ՝ ժամը 14:00-ին հավաքվում ենք դատախազության շենքի դիմաց՝ քաղաքական հայացքների համար ազատազրկման դատապարտված երիտասարդների արդարացումը պահանջելու:
Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին”։