Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվել է ինտի՞մ բնույթի տեսանյութի պատճառով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գաղտնի տեսագրություն-ձայնագրությունների միջոցով մեր օրերում ոչ միայն մարդ են կալանավորում, այլև, պարզվում է, բարձրաստիճան պաշտոնյաների են աշխատանքից ազատում: Լավատեղյակ աղբյուրն ասաց, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնաթողության հիմքում էլ է ընկած եղել մի տեսանյութ, որը դիտելով՝ Սերժ Սարգսյանը որոշել է նրան անհապաղ աշխատանքից ազատել: Երբ փորձեցինք պարզել, թե ինչ տեսանյութի մասին է խոսքը, մեր աղբյուրը խուսանավեց. «Չեմ կարող ասել, բայց ինչ-որ առումով նման է Թոքմաջյանի, Հովհաննես Սահակյանի պատմություններին… միայն ավելի վատ տարբերակով»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս