Վահագն Չախալյանն ազատության մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ Վրաստանի Ռուսթավի թիվ 1 բանտից ազատ է արձակվել ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Այս մասին Lurer .com-ի հետ զրույցում ասաց “Բազմազգ Վրաստան” շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Ախալցխայի առաջին ատյանի դատարանում՝ զանգվածային միջոցառումների կազմակերպման, հասարակական կարգը խախտելու, իշխանության ներկայացուցչի հանդեպ խուլիգանության, զենքի եւ զինամթերքի ձեռք բերման ու պահման համար: 5000 լարի եւ 2000 լարի (համապատասխանաբար) տուգանքների դատապարտվեցին Վահագն Չախալյանի հայրն ու կրտսեր եղբայրը:




Լրահոս