![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/JTP2.jpg)
Հուլիսի 6-ին, ժամը 09.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարալանջի խճուղում` թունելի մոտակայքում, «Օպել Աստրա» մակնիշի 33 00 041 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1979թ. ծնված Ա. Վ., ) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արտաքին լուսավորության սյանը. տուժածներ չկան: