Երեկ` հունվարի 23-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երեւանի բնակչուհի 40-ամյա Մարինա Բորիսովան, վարելով BMW մակնիշի 04 ԼՕ 554 համարանիշի ավտոմեքենան, Հարավ Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 34/5 շենքի դիմաց` Լեոպարդ խանութի մոտ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված վիճակում գտնվող Սարգիս Պետրոսյանին պատկանող Մերսեդես մակնիշի 33 PՏ 041 համարանիշի, որից հետո` Կարեն Բոյաջյանին պատկանող Մերսեդես մակնիշի 83 QՍ 888 համարանիշի եւ Սարգիս Փիլոյանին պատկանող Միցուբիշի մակնիշի 90 ԼՍ 011 համարանիշի ավտոմեքենաներին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը չէր հրապարակել երեկ տեղի ունեցածի տեսանյութը, սակայն մեր ընթերցողների բազմաթիվ խնդրանքներից հետո ֆոտոլրագրողը փոխեց որոշումը, և այժմ կարող եք դիտել ռուս կնոջ հարբածության աստիճանը ցույց տվող տեսանյութը:
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի