Պատգամավորների հարցերին պատասխանելու համար ֆիքսված ժամանակ կսահմանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով սահմանվում է պատգամավորների հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու ֆիքսված ժամանակ: Ըստ այդմ, հարցերին պատասխանելու համար տրամադրվում է 6-ական րոպե, իսկ արձագանքելու համար՝ մինչեւ 2-ական րոպե:

Որպես հիմնավորում նշվում է, որ հնչեցված հարցերին պատասխանելու և դրանց արձագանքելու համար որևէ ժամկետ մինչ այժմ սահմանված չէր: Նշվում է, որ նախագիծը բխում է Ազգային ժողովի օրակարգի հագեցվածությունից ու ժամանակի առավել արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից:

Հավելենք, որ կառավարությունն օրենսդրական նախաձեռնության նկատմամբ սկզբունքային առարկություններ չունի:




Լրահոս