Քաղաքացին հաղորդել է՝ ոստիկանները հանցագործության դեպքը թողել են անհետևանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դռան փականը վնասելով մուտք է գործել իր տուն, գողություն կատարելու նպատակով խառնել է ննջասենյակի և նախասենյակի պահարանները, անկողինը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել է: Այդ մասին Armlur.am-ը տեղեկանում է  ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Դեպքից մի քանի ժամ անց իր տուն են եկել ոստիկանության ծառայողները, ովքեր տեղեկացել են հանցագործության դեպքի մասին, սակայն դրան օրինական ընթացք չեն տվել, հանցագործության վերաբերյալ իրենից հաղորդում չեն ընդունել, համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ իր իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Քաղաքացի Արմեն Ն.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս