Վարչապետը նկատողություն արեց պայմանավորվածություն խախտած մի քանի նախարարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի վերջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հիշեցրեց Արտաքին գործերի նախարարության հետ այն պայմանավորվածության մասին, որ վերջիններս չպետք է այլ երկրներում ՀՀ հյուպատոսների և դեսպանների հետ իրենց հանդիպումների մասին տեղեկատվություն տարածեն կամ տրամադրեն մամուլին:

Վարչապետը հայտարարեց` քանի որ վերջերս նման դեպքեր են հնչել, ինքը ստիպված է հնչեցնել կարգազանցների անունները: Ըստ այդմ, նկատողություններ ստացան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ովքեր վերջերս հրապարակել են տեղեկատվություն հյուպատոսների հետ հանդիպումների մասին:

 

 




Լրահոս