
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ երեւանցի օլիգարխներն իրենց պատկանող օբյեկտներում աշխատողներին, հատկապես մարզերում գրանցում ունեցողներին, պարտադրում են ժամանակավորապես գրանցվել Երեւանում՝ իրենց իսկ ընտրատարածքում: Այսինքն՝ մեկնարկել է Սերժ Սարգսյանի համար ձայներ հավաքելու՝ օլիգարխների մրցավազքը: Սա այն ոլորտն է, որտեղ մենաշնորհների փոխարեն կա միայն առողջ մրցակցություն, եւ յուրաքանչյուր օլիգարխի խնդիրն է հնարավորինս շատ ձայներ հավաքել իրենց «հովանավորի» համար: Մրցույթում հաղթողը հավանաբար կարժանանա «Հայաստանի լավագույն քրեաօլիգարխ» տիտղոսին: