
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պաշտոնական ձեւաթուղթը բավական ուշագրավ ձեւավորում ունի. դրա վրա գրված է «Նախագահ Ռոբերտ Քոչարյան», պատկերված է Հայաստանի զինանշանը, որի ձախ կողմում ԼՂՀ դրոշն է՝ վրան գրված Քոչարյանի պաշտոնավարման տարեթվերը՝ 1992-1997, աջ կողմում՝ Հայաստանի Հանրապետության դրոշը՝ Քոչարյանի պաշտոնավարման տարեթվերով՝ 1998-2008: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կերպ չի կարող համակերպվել երիտասարդ թոշակառուի կարգավիճակի հետ: