ՆՈՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այս պահին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովում ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում պետական գնումների շրջանակներում բացահայտված չարաշահումների, մասնավորապես մանկատների եւ ծերանոցների գործունեության վերաբերյալ: Խոսքը պետգնումների գործընթացում կազմակերպվող սննդի, գույքի եւ տնտեսական ապրանքների ձեռքբերման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների մասին է: Եվ հանձնաժողովն առաջիկայում կհրապարակի բացահայտված իրավախախտումները: Նշենք, որ կան ընկերություններ, որոնք մշտապես աշխատել են մրցակցային օրենսդրության խախտումներով: Տեղեկացնենք, որ մինչ օրս ուսումնասիրվել են ՀՀ ողջ տարածքում գործող մանկատների, ծերանոցների գործունեությունը եւ 200-ից ավելի մրցութային փաթեթներ:




Լրահոս