
«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը վատացել է: Վերջինս պահվում է «Արթիկ» ՔԿՀ-ում:
Մեր տեղեկություններով՝ վերջինիս բուժօգնություն են ցուցաբերել բանտախցում եւ որոշել են, որ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չկա:
«Ժողովուրդ»-ը տեղեկությունը ճշտելու նպատակով զրուցեց Վարդան Սեդրակյանի կնոջ՝ Ռուզաննա Սեդրակյանի հետ: Ըստ էպոսագետի կնոջ՝ Վարդան Սեդրակյանը լյարդի հետ կապված խնդիր ունի: «Ես օրերս եմ իրեն այցելել, բայց իր առողջականի մասին կամ վատանալու մասին ոչինչ ինձ հայտնի չի: Միգուցե նման խնդիր եղել է, բայց ես չգիտեմ»,- ասաց Ռուզաննա Սեդրակյանը: