Պետական բյուջեից կառավարությանը հատկացվեց 41 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական բյուջեից կառավարության աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար կառավարությանը հատկացվեց 41 միլիոն 450 հազար դրամ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար­-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը նիստում նշեց, որ գումարն անհրաժեշտ է աշխատակազմի տեխնիկական խնդիրները լուծելու համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ հատկացված միջոցներով ձեռք են բերվելու բարձրախոսներ՝ կառավարության երրորդ հարկի դահլիճում տեղադրելու համար:




Լրահոս